Հարգելի՛ հանդիսատես,
Սիրով Ձեզ տեղեկացնում ենք, որ Սեպտեմբերի 26-ին` ժամը 20։00-ին, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ՄԵԾ Ճեմասրահում տեղի կունենա “Փարիզյան բոհեմ” խորագիրը կրող համերգային երեկոն, որին կմասնակցեն թատրոնի մեներգիչները։
Օպերային թատրոնի առաջատար մենակատար ՀԱՅԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԸ հանդես կգա ֆրանսիական օպերային արվեստի հայտնի ստեղծագործություններով և կկատարի Կոմս Դե Գրիեյի արիան Ժ․ Մասնեի ” Մանոն” օպերայից և Մեֆիստոֆելի արիան Շ․ Գունոյի “Ֆաուստ” օպերայից՝ տաղանդաշատ դաշնակահար՝ Ելենա Վարդազարյանի նվագակցությամբ։
Համերգի երաժշտական ղեկավարն է Մկրտիչ Բաբաջանյանը։
Բաց մի թողեք ֆրանսիական շնչով հագեցած բարձրաճաշակ մշակույթին հաղորդակից լինելու այս բացառիկ հնարավորությունը։
Տոմսերը կարող եք ձեռք բերել թատրոնի տոմսարկղից հետևյալ հեռախոսահամարով (010) 533 391